168.am -ը գրում է

Facebook սոցիալական ցանցը կթույլատրի իր էջերում գովազդել կրիպտոարժույթը, բայց կպահպանի ICO-ի (Initial Coin Offering – կրիպտոակտիվների առաջնային տեղաբաշխումը) գովազդի արգելքը: Այդ մասին հունիսի 26-ին հայտնելէ սոցցանցի վարչակազմի ղեկավարներից մեկը՝ Ռոբ Լեզեռնը:

«Հունվարին մենք հայտարարեցինք մեր նոր քաղաքականության մասին՝ նպատակ ունենալով արգելել այն գովազդը, որը նպատակամղված է այնպիսի ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների առաջմղմանը, որոնք հաճախ կապված են մարդկանց մոլորության մեջ գցելու կամ գովազդային առաջխաղացման խարդախ պրակտիկաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ բինար օպցիոները, ICO-ն եւ կրիպտոարժույթները»,-նշել է նա իր բլոգում:

Լեզեռնի խոսքով՝ վերջին ամիսներին սոցցանցը «ուսումնասիրում էր՝ ինչպես ամենից լավ փոխել այդ քաղաքականությունը, որպեսզի թույլատրվի որոշ գովազդի զետեղումը եւ միաժամանակ համոզվածություն լինի, որ այն անվտանգ է»:

«Արդյունքում, սկսած հունիսի 26-ից, մենք նորացնելու ենք մեր կանոնները, որպեսզի թույլատրենք գովազդային այն հայտարարությունները, որոնք նպատակամղված են կրիպտոարժույթների եւ դրանց հետ կապված կոնտենտի առաջմղմանը»,-նշել է տնօրենը: «Սակայն մենք կշարունակենք արգելել այն գովազդը, որը միտված է բինար օպցիոնների եւ ICO-ի առաջմղմանը»,-հավելել Է նա:Հունվարին Facebook-ի վարչակազմը արգելել էր սոցցանցում գովազդել կրիպտոարժույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել