90-ականների սկզբներին «Հրազդան» հյուրանոցում Իրանի դեսպանատան բացումն էր՝ լիքը լավ բաներ կային շարած սեղաններին՝ լցրեցինք ջեբներս, տարանք, մեր սոված երեխեքին տվեցինք... Հիմա կհարցնեն՝ ոնց՝ լրագրողները... Դե եթե մյուսների համար ամոթ է խոստովանելը, այսպես ասեմ՝ միայն ես...
90 չգիտեմ որ թվականին ԱՕՔՍ-ում Իտալիայի օրերն էին, բերել էին իտալական պաղպաղակ, նման բան այն ժամանակ ոչ մեկս չէր տեսել... Խոսում էինք լրագրողներովս՝ լավ, այդ պաղպաղակը ո՞նց տանենք տուն, որ չհալչի, որովհետեւ բոլորս ամոթ էինք զգում՝ ոչ թե այն պատճառով, որ մեզ հյուրասիրել են, իսկ մենք ուզում ենք ջեբներս դնել ու տանել... Ամոթ էինք զգում իրադրության պատճառով՝ ախր ես այստեղ մառոժնի եմ ուտում ԻՏԱԼԱԿԱՆ, իսկ տղես ՍՈՎԱԾ ա... Ու հիմա բոլոր ձեր հնարավոր բարձունքներից, որ Ֆեյբուքում նստել եք, քարերը վերցրեք ու քարկոծեք աբովյանցիներին... Վայ, էս ինչ ամոթ է... Հա, երբ իրանական դեսպանատան ֆիստաշկեն ճեբներս էինք լցնում, ամոթ էր... Բայց սոված էինք... Ու մեր երեխաներն էլ էին սոված... Իսկ ի՞նչն է ամոթ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել