Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայությունը հայտարարել է, որ բացելու է խաղերից և ինտերնետ կախվածությունից բուժման կենտրոն։ Վեստի.ռու-ն գրում է, որ կլինիկայի աշխատակիցները նախ կկենտրոնանան վիդեոխաղերից կախվածության բուժման վրա, այնուհետև նաև այլ խանգարումների՝ կապված բարձր տեխնոլոգիաների հետ։

Այս քայլը պայմանավորված է հասարակության և մասնագետների շրջանում աճող մտահոգությամբ: Անցած շաբաթ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելացրել էր հիվանդությունների և խանգարումների ցանկը, որում առաջին անգամ ներառվել է առցանց և տեսախաղերից կախվածությունը։ Բժիշկները խոտովանել են, որ «խաղերից կախվածությունը» իրական հիվանդություն է։

«Խաղերից կախվածությունը» պետք է հասկանալ ոչ միայն վիդեոխաղերով տարված լինել, այլ երբ խաղերը մարդու կյանքից դուրս են մղում ամեն ինչ՝ ընտանիք, աշխատանք կամ կրթություն, անձնական կյանք և այլն։ Նման հիվանդությունն ախտորոշելու համար պետք է հիվանդին առնվազն 12 ամիս հետևել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել