Բաղադրություն

Կաթնաշոռակոկոսային գնդերի համար

250 գ յուղային կաթնաշոռ

10 ճ.գ. կոկոսի քերուկ

1 ձվի դեղնուց

Խմորի համար

100 գ կարագ

150 գ թթվասեր

250 գ շաքարավազ

3-4 հ. ձու

450 գ ալյուր

3-4 թ.գ. փխրեցուցիչ

3 ճ.գ. կակաո

5 ճ.գ. կաթ

Կրեմի համար

կես բ. շաքարավազ

200 գ կաթ

1 ճ.գ. ալյուր

2 ճ.գ. կարագ

Պատրաստման եղանակ

Սկզբում պատրաստենք կաթնաշոռակոկոսային գնդերը: Կաթնաշոռն անցկացնել քերիչով և խառնել կոկոսի քերուկի հետ, ավելացնել դեղնուցը, լավ խառնել: Գնդեր պատրաստել և կես ժամ դնել սառցարանը:

Խմորի համար հալեցրած կարագը խառնել թթվասերի հետ, ավելացնել ձվերն ու շաքարավազը, լավ հարել: Խառնելու ընթացքում ավելացնել կաթը, խառնել: Վերջում ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուրը, լավ խառնել: Խմորը կիսել և մի կեսի մեջ ավելացնել կակաոն ու խառնել:

Ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, սկզբում լցնել բաց գույնի խմորը, վրան՝ մուգը, այնուհետև շարել կաթնաշոռակոկոսային գնդերն ու մի փոքր սեղմել, որ կիսով չափ ընկղմվեն խմորի մեջ: Դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցն ու 40-45 ր. թխել:

Կրեմը պատրաստելու համար ալյուրն ու շաքարավազը խառնել, քիչ-քիչ ավելացնել սառը կաթն ու լավ խառնել: Դնել կրակին ու անվերջ խառնելով եփել, մինչև պնդանա, վերջում ավելացնել կարագն ու վանիլինը:

Խմորի սառելուց հետո կրեմը լցնել վրան ու մատուցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել