ԱՄՆ Չիկագո նահանգում բնակվող 34-ամյա Ամանդան մեկ տարի առաջ լույս աշխարհ բերեց իր դստերը՝ Իվեր Լոթենբերգին։ Աղջնակի երեսին ի ծնե մեծ նշան կար, որն սկսեց երևալ միայն մի քանի օր հետո։ «Ռեստորանում նախաճաշի էինք գնացել, երբ նկատեցի դստերս դեմքի մեծ կարմիր նշանը»,- պատմում է մայրը։ «Հետո, երբ մատուցողն եկավ ու հայացք գցեց դստերս երեսին, միանգամից բղավեց․ «Աստվա՜ծ իմ, ի՞նչ է պատահել նրա դեմքի հետ»։ Իսկապես ինձ վատ զգացի այդ փոքրիկ միջադեպից։ Շատ նեղվեցի»։

Հակառակ իր երեխային թարս աչքով նայողների՝ մայրը որոշեց նրան հաճախ դուրս տանել, որպեսզի նա շփման պակաս չունենա։ Սակայն դա երկար չտևեց։ Մարդիկ շատ հաճախ տարօրինակ հայացքներով էին նայում նրան, երբեմն էլ հարցնում՝ ինչ է պատահել․․․ Եկավ ժամանակ, երբ Ամանդան որոշեց, որ, քանի Իվերը դեռ փոքր է, նրան պետք է վիրահատել և հեռացնել անճոռնի նշանը։

Լազերային վիրահատությունը լավագույն տարբերակն էր, որ առավել հեշտությամբ կարող էր հեռացնել նշանը։ Լազերային միջամտության յուրաքանչյուր կուրսն արժեր 2,500 եվրո։ Ընդհանուր առմամբ 15․000 եվրո արժեցած վիրահատությունը տվեց իր արդյունքները։

«Վիրահատությունը, այո, թանկ էր, բայց ուզում եմ, որ երեխաս ուրախ մանկություն ունենա՝ զերծ նվաստացուցիչ վերաբերմունքից»,- ասում է Ամանդան։ Քանի որ վիրահատական միջամտություններն արվել են ընդամենը վերջերս, արդյունքը դեռ ամբողջովին տեսանելի չէ, սակայն մայրն արդեն լուսանկար է հրապարակել վիրահատությունից հետո։



