«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող` Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը անպատիժ կեցվածքով անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը: Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում»,-այսպիսի հայտարարություն է տարածել ոչ անհայտ Արամ Գասպարիչը` Դեմոկրատական կուսակցության նախագահը: Լավ է, որ նա անդրադառնում է այս հարցին, սակայն Արամ Գասպարիչը տևական ժամանակ լուռ էր, դուրս չէր գալիս լռության խորշերից, սակայն հիմա, երբ շատ վաղուց կատարվել է փաստը, երբ վաղուց աղմկում են մարդիկ, նոր է միայն հիշել Լֆիկի ապօրինությունների մասին... Հավանաբար Արամ Աբրահամյանն է Մոսկվայից հուշել, որ նման հայտարարությամբ հանդես գա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել