Born To Be Brave (Պատմություն 5)

Բարև բոլորին: Ես ոչ մեկից օգնություն չեմ խնդրում: Ուьղակի ձեզ ուզում եմ պատմել, թե ինչպես Լեդի Գագան օգնեց ինձ: Մի հիվանդության պատճառով ես արդեն 18 տարի է, ինչ տեղափոխվում եմ անվասայլակի վրա: Այնուամենայնիվ, դա երբեք ինձ չի խեղճացրել: Ես մեծացել եմ ինչպես սովորական երեխան: Օրինակ գյուղում, որտեղ ապրում էր տատիկս, ես այնպիսի բաներ էի անում իմ ընկերուհիների հետ, որ ամբողջ շրջանը լսում էր մեր ձայները:
Ինձ միշտ լավ մարդիկ էին շրջապատում: Նրանք ինձ սիրում էին, բայց հոգուս խորքում իմ մեջ կար մի կոմպլեքս: Ես գիտակցում էի, որ ես ուրիշների պես չեմ: Տարիներ անց այդ կոմպլեքսը ոչ միայն չվերացավ, այլ հասավ իր գագաթնակետին այն ամռանը:
Ես սիրահարվել էի: Սիրահարվել էի մի հիասքանչ մարդու: Սակայն նրա հետ մենք ընկերներ չէինք: Ուղղակի ծանոթներ էինք:
Ես նկատել էի, որ մեր հոգեբանությունը գրեթե նույնն է: Դե իհարկե, ես լռում էի: Չէի արտահայտում իմ զգացմունքները: Ես մտածում էի, որ նա արաժնի է ավելի լավին և չէի ուզում նրան անհարմար վիճակի մեջ գցել:
Ձմեռվանից մինչև ամառ ես մտածում էի նրա մասին: Սիրահարվածությունը ինձ ավելի լավն էր դարձրել, բայց այն նաև ինձ տանջում էր: Ամեն օր ես վախենում էի, որ նա կհանդիպի մի աղջկա, և այդ աղջիկը նրան դուր կգա: Ապրում էի և վախենում: Ահա և ամառ է: Նա պետք է գնա ուրիշ քաղաք:
Կարծես թե ես ամբողջ գիշերը լացած լինեի: Ամեն օրը, երբ ես իրեն տեսնում էի, ինձ հիշեցնում էր մի մութ կյանք: Մութ ակնթարթներ: Ախր նա գնացել է ուրիշ քաղաք: Այս ամառը ինձ համար հետաքրքիր չի անցնելու…
Բանը հասավ նրան, որ ես արդեն ցանկություն ունեի մեռնելու: Ես կարծում էի, որ այնպիսի մեկին, ինչպիսին որ ես էի, երբեք երջանկություն բաժին չէր հասնելու:
Ես սկսել էի մտածել, թե ինչպես ինքնասպան լինեմ՝ մտածելով, որ շատերի համար դա լավ կլինի: Բայց չգիտեմ ինչպես, այդ օրերին ես տեսա Լեդի Գագայի դեմքը: Նա փրկեց ինձ ինքնասպան լինելուց…

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ, ՈՐ ԵՍ ԻՆՔՆՍԱՊԱՆ ՉԵՂԱ:

Ամերիկյան «Glee» հեռուստաշոուի ժամանակ ես տեսա հերթական թողարկումներից մեկը: Շոուի այդ մասում դերասանները նկարագրում էին իրենց ձևով Լեդի Գագայի «Born This Way» երգի իմաստը: Նրանք այնպես բացատրեցին, որ նույնիսկ Լեդի Գագայով չհետաքրքրվողը կհասկանար երգի ասելիքը: Այդ ժամանակ ես չէի հանդիսանում այդ երգչուհու երկրպագու:
Հաղորդումը նայելուց անմիջապես հետո ես համացանցում փնտրեցի և դիտեցի երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Դիտելուց հետո սկսեցի ավելի հետաքրքրվել երգով: Փնտրում էի տեղեկություններ երգի մասին և այլն:
Այն ժամանակ ես հասկացա, որ գտել եմ աջակցություն, որին ես շատ երկար էի սպասում:
Ես դիտեցի իր հարցազրույցներից մեկը, որում նա նշել էր, որ մանուկ հասակում նրան իր դասընկերները միշտ ծեծում էին և նույնիսկ մի անգամ աղբարկղն էին գցել: Ես հասկացա, որ Գագան տարբերվում է շատերից, ինչպես ես և մեզ նման մարդիկ:
Լեդի Գագայի շնորհիվ ես սկսեցի աշխարհին նայել ծիածանի գույներով:
Իսկ մի քանի ամիս առաջ՝ 2012-ի դեկտեմբերին, Լեդի Գագան եկել էր Ռուսաստան: Ես Սիբիրից եկել էի իր համերգին, որը կայացել էր Մոսկվայում: Պատկերացնու՞մ եք, մոտ 4500 կմ հաղթահարեցի, որպեսզի լինեմ իր համերգին: Եվ ես մինչ այսօր էլ չեմ փոշմանում դրա համար:
Այժմ ես ու այն տղան, որին ես սիրահարվել էի, պարզապես ընկերներ ենք: Ես հասկացա, որ այդ տղայից կան ավելի լավ տղաներ: Եվ կյանքի ընթացքում ես կգտնեմ «իմ» մարդուն, չնայած նրան, որ դրա համար հնարավոր է շատ ժամանակ պահանջվի:
Ընդամենը մեկ երգով Լեդի Գագան ինձ սովորեցրեց սիրել ինքս ինձ՝ չնայած իմ թերություններին: Եվ ես շատ եմ ուզում, որ դուք էլ ձեզ սիրեք այնպիսին, ինչպիսին որ կաք: Դուք բոլորդ էլ գեղեցիկ եք և հիասքանչ: Սիրեք ձեզ և ջնջեք ձեր կոմպլեքսները ձեր ուղեղից:

Նյութը՝ FB.com/bornbravearmenia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել