Եգիպտական «Զեմալեք» թիմի նախկին մարզիչը մահացել է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ փուլում Եգիպտոս-Սաուդյան Արաբիա մրցախաղը մեկնաբանելիս, հաղորդում է Youm 7-ը։

Պարբերականի տեղեկությամբ՝ Աբդրահիմ Մուհամեդ Նեգմն ազգային հավաքականի խաղը մեկնաբանել է տեղական հեռուստաալիքներից մեկով։ Խաղի ժամանակ նրա մոտ սրտի նոպա է գրանցվել։ Մարզչին արտակարգ կերպով հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Եգիպտոսի հավաքականը պարտվել է 2։1 հաշվով՝ մունդիալն առանց միավորի լքելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել