Երեկ ինչ-որ տմարդիկ պղծել են Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը՝ վրան գրելով «Պարահանդեսն ավարտվեց»: Անգամ մեր դառը իրականության պայմաններում ես ցնցված եմ սրբապղծության ու տականքության այսպիսի դրսևորումներից:
Կարելի է հուզառատ ճառեր գրել պղծողների ու իրանց ծնողների հասցեին, կարելի է հազար հատ կոչ գրել Ոստիկանությանը, որ անպայման փորձեն հայտնաբերել․․․ Կարելի է, բայց ձևական է ու անօգուտ:
Նման բաների մասին իմանալով՝ սկսում եմ մտածել, որ մենք իրոք արժանի ենք այն կոտրած տաշտակին, որ հիմա դեմներս է նետված, որովհետև մի բան է աբստրակտ իշխանություններին չսիրել, իսկ մեկ այլ բան է, որ էն մուտանտը/մուտանտները, ովքեր նման բան են արել, հաստատ իշխանական բարձր մակարդակ չունեն, հասարակ քաղաքացիներ են, իսկ այն հասարակությունը, որտեղ ծնվում են նման տականքներ, առնվազն մահամերձ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/283288025141460?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել