Ես բոլորովին չեմ զարմանում, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը կանայք (նաև էլիտար ցեղատեսակի) եկեղեցի են մտնում գլխաբաց, շատերը մաստակ ծամելով, ոմանք հեռախոսով էին խոսում (Տաշիր Սամո), նույնիսկ եղան մարդիկ, որ խորանին մեջքով կանգնեցին (Լֆիկ Սամո), ու ընդհանրապես չզարմացա, երբ մատաղը խլխլեցին, չզարմացա նաև, որ ճարտարապետը անուն, ազգանուն չուներ (Արտակ Ղուլյան, չհիշատակվեց նրա անունը կարծես առանց նրա ստեղծագործության միայն Գագոյի փողերով հնարավոր էր ունենալ եկեղեցին):
Զարմանում եմ միայն նրա համար, որ մեր ինչի՞ն է պետք եկեղեցի, քանի որ մենք այսքան բարոյազուրկ ենք ու ոգով սոված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



