168.am-ը գրում է.

Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի Հավայիի նահանգի կազմի մեջ մտնող համանուն կղզու Կիլաուեա հրաբխի խառնարանում տեղի ունեցած ուժգին պայթյունը հունիսի 25-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է հրահրել:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 800 մետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումից հետո խառնարանում տեղի է ունեցել եւս մեկ պայթյուն, բայց ավելի փոքր ուժգնության:

Ինչպես նշել Է Երկրաբանական ծառայությունը, Կիլաուեա հրաբուխը պահպանում է բարձր ակտիվությունը եւ առայժմ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ այն կհանդարտվի: Կիլաուեա հրաբխի ժայթքումն սկսվել է մայիսի 3-ին եւ ուղեկցվել 6,9 մագնիտուդով երկրաշարժով: Հրաբխի ժայթքումից հետո շուրջ 600 տուն ու շինություն է ավերվել լավայի հոսքերից: Մի քանի հազար մարդ տարհանված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել