«Արմավիրի մարզի Էջմիածին քաղա­քում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճա­կը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայ­տումներից հետո նրա հետ փոխկա­պակցված մարդիկ վախենում են ան­գամ տանից դուրս գալ, իսկ նրան պատ­կանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հն­չող սպառնալիքները, հնարավոր վենդետաներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վիճակն այնքան վտանգավոր է եղել, որ վերջիններս ան­գամ ավտոմեքենայի պետհամարանիշներն են փոխել: Գրիգորյանի շրջապա­տին պատկանող բոլոր ավտոմեքենա­ների և հեռախոսների համարները 045 թիվն են պարունակել, սակայն վերջին դեպքերից հետո բոլորը փոխել են իրենց պետհամարանիշները, որ իրենց վրա հարձակումներ չլինեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել