Հունիսի 21-ին Pahest 33-ում կոկտեյլային տրամադրություն էր: Պատճառն աշխարհի ամենահին պրեմիում դասի գազավորված ըմպելիքին՝ Schweppes-ին, նվիրված փակ միջոցառումն էր: Երեկոյի ընթացքում հյուրերը Schweppes-ի հարուստ պատմությանը ծանոթանալու ու միջոցառման համար հատուկ պատրաստված ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլները համտեսելու հնարավորություն ստացան: Առանձնահատուկ համով աչքի ընկնող կոկտեյլենրը պատրաստվում էին տեղում, Schweppes-ի փորձառու դեսպանի կողմից, ում աշխատանքին հետաքրքասերները կարող էին հետևել նաև սրահում տեղադրված մեծ էկրանին. ոչ մի դետալ աննկատ չմնաց:
Հայաստանում Schweppes գազավորված ըմպելիքները ներկայացնում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը: Մեր շուկայում այն հասանելի է «Ինդիան տոնիկ», «Մոխիտո», «Կիտրոն» և «Թուրինջ» համերով: Schweppes-ը ոչ միայն օգատգործում են բազմազան ալկոհոլային խմիչքների և մրգային հյութերի խառնուրդներում, իր յուրահատուկ համի ու թարմացնող հատկության համար՝ այն հաճախ ըմպում են առանձին:
Schweppes-ն ամենահին ոչ-ալկոհոլային ըմպելիքն է աշխարհում, որը ստեղծել է գիտնական և ժամագործ գերմանացի Ջեյքոբ Շվեպսը, 18-րդ դարի վերջին: 1837թ. Վիկտորիա թագուհին ընկերությանը շնորհել է թագավորական պատվոգիր, և Schweppes-ը դարձել է անգլիական թագավորական պալատի պաշտոնական մատակարարը: 1851թ.-ին Մեծ լոնդոնյան ցուցահանդեսի ընթացքում տեղադրվել է գազավորված ջրով լի շատրվան, որն այդ ժամանակից ի վեր հանդիսանում է Schweppes-ի լոգոտիպի մի մասնիկը և առկա է յուրաքանչյուր շշի վրա: Այսօր այն համարվում է աշխարհի հայտնի բարերի ամենացանկալի խմիչքներից մեկը: