Ֆուտբոլիստին երկրպագող աղջիկների հույսերը հօդս ցնդեցին. Հայաստանի ամենացանկալի փեսացուներից մեկը` Հենրիխ Մխիթարյանն, արդեն ընտրյալ ունի։

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին վերջերս հաճախ են տեսնում մի գեղեցկուհու հետ։

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստի ու Բեթիի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Բեթին Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Կարեն Վարդանյանի դուստրն է։

Նշվում է, որ Հենրիխն ու Բեթին միասին են ներկայացել Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթին և միասին էլ հեռացել են։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կնոջ ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Հենրիխը Բեթիի հետ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել