168.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի անունից եւ անձամբ իր կողմից շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Լուկաշենկոն նշել է, որ Մինսկի ու Անկարայի միջեւ հաստատվել են «առանձնահատուկ, հիրավի եղբայրական հարաբերություններ»: «Համոզված եմ, որ երկկողմ ռազմավարական համագործակցությունը, որը դինամիկորեն ընդլայնվում է, հսկայական ներուժ ունի: Ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք նոր բարձունքների հասնել քաղաքական, առեւտրատնտեսական եւ փոխգործակցույթան այլ ոլորտներում»,- ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել