Ամանդա Միչել անունով կինն իմացավ, որ իր աղջիկը դպրոցում նեղացնում և ծաղրում է համադասարանցուն: Մայրն այնքան զայրացավ, որ որոշեց խստագույն կերպով պատժել աղջկան: Ամանդան աղջկա սենյակից հանեց գրեթե ամբողջ կահույքը, իրերը և թողեց միայն անկողինը: Նա աղջկան տվեց միայն մեկ տեսակ հագուստ, որը երեխան ստիպված էր լինելու ամեն օր լվանալ, որպեսզի հաջորդ օրը կարողանար մաքուր հագուստով գնալ դպրոց: Ամանդան նաև աղջկան ստիպեց 50 անգամ գրել թղթի վրա, որ ինքը բարի է լինելու բոլորի նկատմամբ, ինքը պատասխանատու է իր քայլերի համար և երբեք չի ստելու:

Ամանդան սենյակի լուսանկարը հրապարակել էր համացանցում և հարցրել՝ արդյոք ինքը շա՞տ դաժան է վարվում: Նա վախենում է, որ աղջիկը կմեծանա և կսկսի օրենքը խախտել ու վնասել մարդկանց: Որոշ ծնողներ համակարծիք էին նրա հետ, իսկ ահա ոմանք էլ կարծում էին, որ 9 տարեկան երեխայի համար դա չափազանց խիստ է ու դաժան: Պատիժը տևեց մեկ շաբաթ: Ամանդան աղջկան վերադարձրեց պահարանը և հանձնեց ևս մեկ ձեռք հագուստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել