Շատ կանայք կերազեին նման մեծ կուրծք ունենալ, բայց 27-ամյա Ջեննի Տոդը սա համարում է մեծագույն խնդիր: Նրա կրծքի չափը հանգեցնում է մեջքի սարսափելի ցավերի: Իհարկե, հիմա կան մի շարք վիրահատական նման խնդիրը լուծելու համար, սակայն Ջեննիի դեպքում դա այնքան էլ հեշտ չէ:
Բոլոր բժիշկները, ում աղջիկը դիմել է, ասել են, որ նրա մարմնի կառուցվածն անթերի է, և հրաժարվել են վիրահատություն կատարելուց: Ջեննին ուղղակի երազում է այն օրվա մասին, երբ իր մեջքն այլևս չի ցավի: Բժիշկները նրան միայն խորհուրդ են տվել նիհարել: Սակայն որքան էլ աղջիկը նիհարել է, կրծքի չափը դրանից չի փոքրացել: Անգլիայում օրենքով ընդունված են նման վիրահատությունները, եթե կա որևէ խնդիր՝ կապված առողջության հետ: Սակայն մեջքի, վզի կամ մարմնի այլ մասի ցավերը գրանցված չեն այդ խնդիրների շարքում, և առողջապահական կազմակերպությունները աղջկա վիրահատության հարցը քննարկելուց հետո ևս հանգել են այն եզրակացության, որ նա չի համապատասխանում վիրահատության ենթակա անձ լինելուն: