Շատերի կողմից եմ լսել նման խոսք ու համոզված եմ ոչ միայն ես եմ լսել. "Զարամանում եմ, հայերը հարի՞ֆ էին, թե՞ ոչխար 1915թ., որ թողեցին թուրքերին ոչխարի պես կոտորեին իրենց: Մի քանի հոգով ձիերով զինված քշում էին ժողովրդին, թող հարձակվեին սպանեին ու ազատվեին: Ես ըլնեի մի քանի հոգու հետս կտանեի, մեկա մեռնելու էի": 
Պատասխանեմ այսպիսի մարդկանց հարցերին շատ պարզ ու հասարակ ձևով:
Բոլորիս աջքի առաջ արդեն 20 տարուց ավել է ցեղասպանություն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ, ավելի սարսափելի ու ավելի կազմակերպված, քան 1915թ., քանի որ այն իրականացվում է հենց ազգի ներկայացուցիչների կողմից: Իրականացվում է առանց, բռնության ու զենքի, նույնիսկ կարիք էլ չկա կոտորելու, մարդիք հանգիստ անում են իրենց գործը, իսկ ժողովուրդը խելոք, գլուխը կախ լքում է երկիրրը: Հա ի դեպ նշեմ, որ թուրքերին էլ պետք չէր հայերին կոտորել, նրանց միայն Հայաստանի տարածքն էր պետք առանց հայերի:
Հիմա քանի՞ հոգի է հարձակվել ու փորձել փրկել հայ ազգը կործանումից: Ո՞վ է փորձել լրջորեն պայքարել ու հասել ինչ որ նպատակի: Հիմա հասկանում եք, որ նույնիսկ սեփական անզեն թշնամու դեմ է անհնար պայքարելը, ուր մնաց կատաղած ու զինված թուրքի դեմ:
Նշեմ մի քանի երևույթ մեր իրականությունից, ովքեր չհասկացան ինչի մասին է խոսքը.
1. համատարած աղքատություն,
2. գործազրկություն,
3. բազմաթիվ գործատուների կողմից չնչին աշխատավարձով ստրկացած, օրվա հացի փող աշխատող մարդիք
4. օլիգարխներ օրեցօր ավելի հարստացող,
5. աջ ու ձախ ծաղկող, բազմացող համատարած կոռուպցիա,
6. անտարբերություն ժողովրդի խնդիրների նկատմամբ,
7. արդեն բնավորություն դարձած կեղծված ընտրություններ,
8. հույսը կորցրած ու հիասթափված հասարակություն,

9...

10...:

Երկար կարելի է շարունակել այս խնդիրների շարանը, ուղղակի ամեն կետը գրելուց ավելի ու ավելի եմ զայրանում: Թվում է թե բոլոր երկրները ունեն նման խնդիրներ, բայց արեք խոստովանենք, որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեզ հարևան բոլոր պետությունները անխտիր` առաջին իսկ հնարավորության դեպքում, պատրաստ են հոշոտել մեզ և մեր երկիրը: Քանի, որ Հայաստանը բոլորի համար մի պատառ է, որը կուլ չի գնացել և մնացել է կոկորդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել