Science-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ը նկատելիորեն թերագնահատում է նավթագազային գործողությունների արդյունքում արտանետված մեթանի ծավալները՝ գրում է newsyou.info-ն:

Շրջակա միջավայրի պահպանության ֆոնդի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մեթանի արտանետումը 63 տոկոսով ավելին է, քան նախկինում գրանցված ցուցանիշը:

Հայտնի է, որ մեթանը հզոր ջերմոցային գազ է, որը ավելի ուժեղ ազդեցություն է ունենում մթնոլորտի տաքացման վրա, քան ածխաթթու գազը, մյուս կողմից էլ այն ավելի քիչ է մնում մթնոլորտում, քան ածխաթթու գազը, այդ պատճառով էլ նրա ծավալների կրճատումը կարող է դրական ազդեցություն ունենալ մթնոլորտի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել