Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

ԱՀ ոստիկանությունից, հայտնում են՝ պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին էլ մահացել էր գայլի հարձակումից տուժած 11ամյա երեխան :

Նշենք, որ մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի  համայնքներում  գայլը հարձակվել  էր  մարդկանց վրա: Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, գայլի հարձակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել