Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարաներ, որոնց վաճառքն արգելված է եղել:

Այս առնչությամբ Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության եւ ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները համատեղ իրականացված ստուգման արդյունքում Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի եւ 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ, ինչպես նաեւ 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել