168.am-ը գրում է.

Ժամանակակից աշխարհում անքնությունը շատերին է անհանգստացնում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գիշերային ժամերին արթնանալն ու այլևս քնել չկարողանալը լրջորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա: Որակյալ հանգիստը չափազանց կարևոր է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության համար: Վատ քունը, հակառակը, առաջացնում է ապատիա, գրգռվածություն, հիշողության, կենտրոնանալու հետ կապված խնդիրներ, ալարկոտություն և այլն:

Ինչ անել, եթե գիշերն արթնացել եք և չեք կարողանում քնել: Այդ դեպքում հարկավոր է վեր կենալ անկողնուց, դուր գալ ննջասենյակից, թույլ լուսավորված սենյակում որևէ հանգիստ բանով զբաղվել 20-30 րոպե: Կարևոր է այնպիսի գործողություններ անել, որոնք չեն ազդում նյարդային համակարգի վրա: Ոչ մի դեպքում չի կարելի դիմել ալկոհոլային խմիչքի, սուրճի, ծխախոտի «օգնությանը»: Եթե ցանկանում եք որևէ բան անել հեռախոսով կամ պլանշետով, առավելագույնս իջեցրեք էկրանի լուսավորությունը:

Ինչպես ազատվել անքնությունից: Կարևոր է հաշվի առնել, որ անուշադրության մատելու դեպքում անքնությունը կարող է քրոնիկ դառնալ: Այս խորհուրդները կարող են օգնել հաղթահարել խնդիրրը:

Վիտամին B12 օգտագործեք: Անհրաժեշտ քանակով չհանգստանալու դեպքում օրգանիզմն ավելի շատ է B խմբի վիտամիններ ծախսում: Այս սննդարար նյութերի բացակայությունը ստիպում է թուլություն զգալ, տրամադրության անկում, առաջանում են ուշադրության կենտրոնացման խնդիրներ: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքները.

  • ծովամթերք
  • լյարդ
  • պանիր
  • ձու:

Իմբիրով թեյ խմեք: Իմբիրի արմատը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Անքնության դեպքում օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը ստիպում է մշտական սթրեսային վիճակում լինել: Արդյունքում՝ բարձրանում է զարկերակային ճնշումը, առաջանում անհանգստության զգացում, թուլանում իմունիտետը: Այս դեպքում կարող եք իմբիրով թեյ օգտագործել:

Բաղադրիչներ

  • ¼ թեյի գդալ մանրացրած իմբիր՝ 2 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 1 ճաշի գդալ մեղր՝ 20 գրամ
  • սև թեյ:

Խուսափեք ճարպերի և շաքարի օգտագործումից: Սննդակարգը, որում մեծ քանակով ածխաջրեր, ճարպեր և շաքար է ներառված, չի կարող առողջ համարվել: Դրանից ստացված էներգիան շատ արագ է ծախսվում: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, որը պետք է ներառի բավարար քանակով սպիտակուցներ, բջջանյութ, բուսական յուղեր: Դրանք էներգիայով կապահովեն ավելի երկար ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել