Car Connectivity Consortium (CCC) կոնսորցիումը, որը ներառում է խոշորագույն ավտոմոբիլային և տեխնոլոգիական ընկերությունները, մշակել է ավտոմեքենաների թվային բանալու տեխնոլոգիայի մեկ միասնական ստանդարտ: Այն թույլ է տալիս բացելու ավտոմեքենայի դռները և շարժիչը գործի գցելու սմարթֆոնով՝ գրում է kommersant.ru-ն:

Բացի դրանից՝ քանի որ այս տեխնոլոգիան նախատեսում է օգտագործողների նույնականացում, ապա հենց դրա օգնությամբ էլ հնարավոր կլինի վաճառել ավտոմեքենան կամ տրամադրել այն համատեղ օգտագործմա համար: Ինչպես նշվել է մամլո հաղորդագրության մեջ, 2019 թվականի առաջին եռամսյակում պետք է հայտնվի պատրաստի լուծումը, որը նույնը կլինի ցանկացած ապրանքանիշի ավտոմեքենաների և սմարթֆոնների համար:

Կոնսորցիումը ներառում է սմարթֆոնների խոշորագույն Apple և Samsung արտադրողներին, ինչպես նաեւ Audi, BMW, General Motors, Hyundai և Volkswagen ավտոմեքենաների ընկերությունները: Կոնսորցիումի հիմնական մասնակիցներն են՝ Alps Electric, Continental Automotive, Denso, Gemalto, NXP և Qualcomm:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել