Բրիտանուհին իրեն անորեքսիայի է հասցրել, որպեսզի մտնի քարսնաքրոջ զգեստի մեջ՝ իր քրոջ հարսանիքին: Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը:

Քեթի Սմիթը Բրիտանական Օլդեմ քաղաքից 41 կիլոգրամ նիհարել է: Դրա համար նա 15 տարեկանից սկսել է օրական միայն 100 կալորիա օգտագործել, 40 հաբ լուծողական է ընդունել օրական և վազել է մինչև ուժասպառ լինելը: Այդպիսով նա սկզբում 28 կիլոգրամ նիհարել է և կարողանում էր միայն մանկական չափսերի հագուստ կրել:

Նախքան քրոջ հարսանիքը նա գոհ է եղել իր չափսերից, բայց երբ փորձել է զգեստը և տեսել է, թե այն ինչպես է գրկում մարմինը, ատելությամբ է լցվել իր արտաքինի նկատմամբ:

Իր նիհարած մարմինը ծնողներից թաքցնելու համար՝ նա սկսել է պարկանման զգեստեր կրել և թողել է լողը: «Մկաններս անընդհատ ցավում էին, ես միշտ մրսում էի: Երբ լողանում էի, մազերս փնջերով թափվում էին»,- պատմել է բրիտանուհին:

Հարսանիքի արարողության ժամանակ նա ոչ մի կտոր բան չի կերել: Նա խոստովանել է, որ իրեն շատ վատ է զգացել, իսկ զգեստը պարզապես ընկել է վրայից: Արդյունքում աղջիկը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ երկար ամիսների բուժումից հետո կարողացել է նորից քաշ հավաքել և այժմ 64 կիլոգրամ է կշռում:

Նա նշել է, որ սննդի նկատմամբ զզվանքը հաղթահարել իրեն օգնել է երաժշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել