Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Լիդուշիկն օրերս գերազանցությամբ ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը: Մինչ երգչուհին կստանա ավարտական դիպլոմը, արդեն նախապատրաստվում է Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ընդունելության քննություններին:
 
Tert.am Life-ը Լիդուշիկի հետ զրուցել է քննական շրջանը հաղթահարելու, երաժշտական կարիերայում սպասվող փոփոխության մասին:
 
Լիդուշիկի խոսքով՝ չնայած փոքր տարիքից բեմում է, քոլեջում ուսանելու 4 տարիների ընթացքում ավելի է հմտացել ու կրթվել որպես երգչուհի: Նրա փոխանցմամբ՝ քննաշրջանը հեշտ է հաղթահարել, հատկապես, մասնագիտական առարկայի քննությունը հանձնել է առանց լարվածության:
 
 
«Հունիսի 18-ին հանձնեցի քննություն մասնագիտական առարկայից, դերասանական բաժնի ուսանողների հետ էլ մի ներկայացման մեջ էի ընդգրկված, որը ևս ավարտական քննության շրջանակում էր:
Կարելի է ասել՝ երկու պետական քննություն եմ ունեցել: Մասնագիտական առարկայի՝ վոկալի քննությանը, պատրաստվել էի հենց քոլեջոււմ: Լարվածություն չկար, քանի որ քննություն հանձնելն արդեն սովորական է դարձել: Պարզապես այս անգամ դա արեցինք պետական հանձնաժողովի ներկայությամբ, որի նախագահը Ռուբեն Մաթևոսյանն էր: Ես բազմիցս ելույթ եմ ունեցել նրա ներկայությամբ և նրա հետ, գուցե, այդ պատճառով լարված չէի: Հուզմունքս էր շատ, որ ավարտում եմ ու թողնում ևս մեկ պատմություն՝ գնալով կյանքի հաջորդ փուլ»,- ասաց նա:
 
Հանգստանալու ժամանակ երգչուհին դեռ չի ունեցել: Հիմա էլ պատրաստվում է ընդունելության քննություններին: Նա ցանկանում է դառնալ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ուսանողուհի: Երգչուհու խոսքով, այս փուլում իր համար ամենակարևորը քննությունները բարեհաջող հանձնելն ու այդ ցանկությունն իրականացնելն է:  Լիդուշիկը նկատեց, որ ուսմանը զուգահեռ շարունակելու է դեռևս տարիներ առաջ սկսած երաժշտական կարիերան և պասիվանալու մտադրություն չունի:
 
«Այս շրջանում շատ տեսահոլովակներ չեմ նկարահանել, հիմնականում համերգային շրջագայությունների եմ եղել: Առաջիկայում կներկայացնեմ նոր երգեր ու տեսահոլովակ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել