Բալետի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է հետևորդներին ակնարկել, որ նոր հարաբերություններ է սկսել, որոնց շնորհիվ «շրջապատող աշխարհն ավելի վառ գույներով է փայլում»։ 42-ամյա պարուհին բաց լուսանկար է հրապարակել, որտեղ նա միայն կիսավարտիքով էր, իսկ կուրծքը թաքցրել էր ծաղիկների միջոցով։

«Երբ նույնիսկ ծաղիկների ձեռագիրն է այլ»,-մակագրել է լուսանկարը Վոլոչկովան։

Այս անգամ Վոլոչկովան փակել է մեկնաբանությունները՝ ազատվելով երկրպագուների կարծիքից։ Նա նաև չի հայտնում, թե ով է նոր սիրեցյալը, սակայն նրան գովաբանում է լուսանկարների մեկնաբանություններում։

«Նոր զգացմունքները նոր ուրախություն են թելադրում։ Իսկ առանց ռոմանտիկայի կյանքը ձանձրալի է։ Իսկ երբ սիրտը վառ է, իսկ հոգիդ՝ լի հույզերով, շրջապատող աշխարհը լուսավորում է ամենավառ գույներով»,-ասվում է դրանցից մեկում։

Հետևորդները կարծում են, որ Վոլոչկովայի նոր սիրեցյալը նրա վոկալի ուսուցիչն է՝ Յուրի Գոնչարը։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել