Արքայազն Հարրին անսահման երջանիկ է, որ շուտով հայր կդառնա։

Մեգան Մարքլը շուտով մայր կդառնա։ Այդ մասին hollywoodlife.com-ի խմբագրությանը հայտնել է Մարքլի ընկերուհին։ Այն, որ 36-ամյա դքսուհին երեխայի է սպասում, պարզվեց երիտասարդ զույգի՝ մեղրամսից վերադառնալուց անմիջապես հետո։ Ինչպես հայտնում են, Մարքլի հղիության մասին առաջինը իմացած մարդկանցից են Հարրի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ովքեր, իհարկե, շատ են ուրախացել այս նորությունից։ Հիմա արդեն նույնիսկ թագուհին գիտի այդ մասին։

Ինչ վերաբերում է ապագա ծնողներին, նրանք պարզապես 7-րդ երկնքում են։ Հարրին և Մեգանը ավելի շուտ խոստովանել էին, որ շատ են ուզում ծնող դառնալ, միայն թե չէին սպասում, որ դա այսքան շուտ կլինի։

Հարրին, ում 34 տարին կլրանա սեպտեմբերին, դեռ մինչև Մեգանի հետ ծանոթանալը հայտարարել էր, որ լիովին պատրաստ է հայր դառնալ։ Միակ բանը, որ խանգարում էր նրա երազանքի իրականացմանը, այն է, որ նրան ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել արժանի աղջկա, ով կդառնար նրա կինը։ Իսկ հետո նա հանդիպեց Մեգանին։

Իմիջիայլոց, արքայազնի կնոջ հղիության լուրն, այնուամենայնիվ, անսպասելի չէր, քանի որ օրեր առաջ Մեգանը բրիտանացի հեռուստահաղորդավարներից մեկին տված հարցազրույցի շրջանակներում հայտնել էր, որ նրանք ակտիվ աշխատում են երեխաներ ունենալու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել