«Հըմ, պե՞տք էր, որ ավարտվեր». «Ոսկե դպրոց»-ի ամենահաջողված արտահայտություններից մեկն այսօր ավելի քան տեղին է ու արդիական: Թարմ, հետաքրքիր, կլանող, երիտասարդական ու ստանդարտներից դուրս սիթքոմի 2-րդ եթերաշրջանն այսօր ավարտվում է: Ստեղծագործական թիմն ամիսներ շարունակ ապահովեց «Ոսկե դպրոց»-ի հետաքրքիր ընթացքը, իսկ հիմա խոստանում է նաև ինտրիգային ու անսպասելի ավարտ: Սիթքոմի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը BlogNews.am-ի հետ զրույցում չցանկացավ բացել բոլոր փակագծերը՝ նշելով, որ հեռուստադիտողները լավագույնը կտեսնեն հենց սիթքոմի շրջանակներում ու կստանան բոլոր հարցերի պատասխանները: 

Սիթոքմի սիրահարներին այս պահին վստահաբար հետաքրքրող հարցերից է նաև՝ արդյո՞ք «Ոսկե դպրոցը» ենթադրում է շարունակություն, թե՞ ոչ.«Այո՛, ունենալու ենք նաև 3-րդ եթերաշրջան, որովհետև Ռոբը ինչպես գտնում է ոսկին, հենց այդ նույն պահին էլ կորցնում է այն, որն այն անգամ էլ ընկնում է աշակերտներից մեկի ձեռքը: Հեռուստանախագիծը բարձր վարկանիշ ունի ու սպսված է բոլոր տարիքային խմբերի կողմից ու դա մեզ պարտավորեցնում է էլ ավելի հետաքրքիր զարգացումներ մտածել, բայց ավելին ասել, չեմ կարող այս պահին»,-նշեց Վաչեն:

«Ոսկե դպրոց»-ի երկրորդ եթերաշրջանի վերջին սերիան Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կլինի ժամը 21:00-ին: Բաց չթողնեք հարսանեկան մոտիվներով ու անսպառ հումորով հագեցած սիթքոմի վերջին սերիան:   

346789102135294806_2559452240747291_4726922890081992704_n35337407_359827054541003_8321124928384401408_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել