Նայեք, ներքևում տեղադրված տեսահոլովակը. տեսահոլովակ, որին կնախանձեին աշխարհի լավագույն ռեժիսորները, քանզի ավելի բնական մարդկային ողբերգության կադր գրեթե անհնար է նկարահանել: Այս կադրերը անմոռանալի են իրենց անկեղծությամբ, սա յուրահատուկ ռեքվիեմ է: Նայեք և դուք կհամոզվեք, որ այստեղ ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի այստեղ նկարահանված է այն, ինչը մենք ունենք իրականում, այստեղ երևում է մեր ժողովրդի իրական սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգեբանական արդեն սարսափելի վիճակը:

Այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչքան ստոր են այն մարդիկ, ովքեր այս մարդկանց հասցրել են այս վիճակին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մենք հայտնվել ենք մղձավանջի մեջ, այստեղից կարելի է եզրակացնել, որ մենք դատապարտված ենք սովի, և դա չի նշանակում, որ եթե մենք այսօր դեռ հանգամանքների բերումով այս կադրերում չենք հայտնվել, ապա վաղը դա մեզ չի սպասում: Նայեք և հասկացեք, եթե մենք հետևություններ չանենք, ապա այս տեսանյութը դառնալու է մեր առօրյան: Նայեք և հասկացեք վերջապես, որ անհնար է այս կերպ շարունակել, որ անհնար է հանդուրժել արհամարհանքը, թալանը, անպատժելիությունը և մի ամբողջ ազգի հաշվին մի քանի հոգու թագավորական կյանքը: Մեզ ոչ թե եկեղեցի կառուցող քաղաքական գործիչներ են պետք, այլ եկեղեցական անբասիր խառնվածք ունեցող անհատներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել