«Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար հավանականություն, որ կփոփոխվեն նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալները, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած մնաց: Կարծես խորացման միտում չկա, սակայն նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին կարծիք է հայտնել վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Նրա որակմամբ՝ ներկայիս փուլը դրական է կողմերի հարաբերությունների համար, քանի որ կա առաջընթացի սպասում: Գոգոլաշվիլիի խոսքով՝ և´ ԵՄ-ն բարեփոխումների ու միգրացիոն ապօրինությունների վերահսկման տեսանկյունից որոշ ակնկալիքներ ունի Հայաստանից, և´ Հայաստանն ունի ակնկալիք, որ կսկսվեն վիզային բանակցությունները, և Հայաստանը, ինչպես և Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ:
«Հարաբերությունների ամրության և հեռանկարայնության համար թեստային ժամանակաշրջան է»,- ասել է նա: «ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո հասկանալիորեն ՀՀ նոր իշխանություններն անցել են աշխատանքային ռեժիմի, ինչը ողջունելի է: Կողմերը ծանոթանում են միմյանց հետ: ԵՄ-ի համար հետաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ՀՀ նոր իշխանությունը, ինչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի, որոնք դեռ անորոշ են»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել