Կենդանակերպի այս 5 նշանների կին ներկայացուցիչներն անմատչելի են, նրանց սիրուն արժանանալու համար ստիպված կլինեք երկար ժամանակ պայքարել:
Առյուծ: Հպարտ Առյուծի ընտրյալը դառնալու համար տղամարդը պետք է լուրջ ջանքեր գործադրի: Խնդիրն այն է, որ Առյուծ կանայք սովոր են ստանալ միայն լավագույնը: Առյուծների սիրտը նվաճելու համար հարկավոր է երկար պայքարել, սակայն, եթե կարողանաք արժանանալ այդ սիրուն, կարող եք ամբողջ կյանքում հպարտանալ հաղթանակով:
Կարիճ: Կարիճների սիրտը գրավելը շատ ավելի բարդ է, քան Լուսնի վրա հայտնվելը: Նույնիսկ երբ կին Կարիճները սկսում են սիրահարվել, նրանք զսպում են զգացմունքները, քանի դեռ վստահ չեն, որ դրանք փոխադարձ են: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տղամարդուն իրենց մոտ չեն թողնում: Կարիճները սիրում են անմատչելի ձևանալ, քանի որ դա նրանց թույլ է տալիս հարաբերություններում գերիշխող դիրք ունենալ:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները երազում են կայունության, հարաբերությունների մասին, որոնք ամբողջ կյանքի համար են: Այդ պատճառով էլ ծանոթության սկզբնական շրջանում, երբ դեռ ոչինչ հասկանալի չէ, կին Այծեղջյուրները կարող են սառնասրտություն և անտարբերություն ցուցաբերել, նույնիսկ երբ մինչև ականջների ծայրը սիրահարված են:
Ջրհոս: Կին Ջրհոսների համար բավական բարդ է ամբողջությամբ խորասուզվել զգացմունքների մեջ, քանի որ նրանք որոշակիորեն օտարված են: Երկարաժամկետ հարաբերությունները երբեմն կարող են շնչահեղձ անել Ջրհոսներին, ինչի հետևանքով նրանք սկսում են հեռավորություն պահպանել: Իսկ երբ ձանձրանում են զուգընկերոջ հետ, պարզապես հեռանում են:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաշատը վախենում են ազատությունը կորցնելուց: Նույնիսկ հասկանալով, որ զուգընկերը երազում է լուրջ, կայուն հարաբերությունների մասին, կին Աղեղնավորներն ընդունելի չեն համարում որևէ սահմանափակում: Այդ պատճառով կին Աղեղնավորները կարող են ոչ միայն անմատչելի, այլև անորսալի լինել: