Yerkir.am-ը գրում է․

Հունիսի 20-ին, ժամը 16:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 3-րդ կմ-ին՝ երթևեկելի հատվածում:

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 0,3 խմ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել