Tert.am-ը գրում է.

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Երկրապահ կամավորականների միության» շենքում: 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այլ մանրամասներ կհայտնեն լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը կալնավորվել է։

Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը,  այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկեց նրան անձեռնմխելիությունից։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել