Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը շուրջ 6 ամիս Կանադայում անցկացնելուց հետո այս օրերին դստեր հետ Երեւանում է: Երգչուհին Life.panorama.am-ին պատմել է Կանադայում ապրելու դժվարությունների, Երեւան վերադառնալու եւ կրկին հետ մեկնելու մասին:

«Երեւի քիչ կանայք կհամձայնեին թողնել հարազատներին, սիրելի քաղաքն ու մեկնել ցուրտ Կանադա, որտեղ պետք է ստիպված լինեին միայնակ հոգ տանել ընտանիքի համար, այն էլ այն դեպքում, երբ երեխադ շատ փոքրիկ է: Բայց ես արեցի դա եւ ուրախ եմ, որ գնահատվեցի ամուսնուս կողմից, իսկ դրա վառ ապացույցն է այն, որ ամուսինս համաձայնեց՝ ես ու Տաթեւը գանք ու ամառն անցկացնենք Հայաստանում»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:

Երգչուհին  նկատեց՝ կարոտը ոչ միայն հարազատների եւ հայրական ընտանիքի նկատմամբ է մեծ եղել, այլեւ՝ երեւանյան մթնոլորտի:

«Իրականում ես ու ամուսինս շատ էինք ուզում թավշյա հեղափոխության օրերին լինեինք Երեւանում, պարզապես գործերը թույլ չտվեցին, ինչի համար շատ եմ ափսոսում: Բոլորն էլ գիտեն, որ քաղաքականությամբ երբեք չեմ հետաքրքրվել ու զբաղվել, պարզապես ուզում էի լինել ժողովրդիս հետ՝ հրապարակում: Հիմա Երեւանում եմ, վայելում եմ հարազատ օդը, հրաշալի ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս եւ ընկերներիս հետ: Ուրախ եմ, որ աղջիկս հիմա հնարավորություն ունի անել ամենահասարակ, բայց կարեւոր բանը՝ դուրս գալ բակ եւ, օրինակ, գնդակ խաղալ երեխաների հետ, ինչը Կանադայում հնարավոր չէ»,- հավելեց նա:

Խոսելով Կանադայում ապրելու մասին՝ Հասմիկը ընդգծեց.

«Իհարկե, Կանադան շատ մեծ հնարավորություններ ունի, որոնք չկան այստեղ, բայց որքան էլ ապրելու համար լավ պայմաններ լինեն, միեւնույն է, Հայաստանից դուրս մենք օտար ենք: Ամուսինս ամեն ինչ անում էր, որ ես ինձ այնտեղ լավ զգամ, ամուսնուս ընտանիքը եւս ամեն ինչ անում էին մեզ համար, բայց այնտեղ բոլորն աշխատում են եւ ես ստիպված էի լինում օրվա մեծ մասը մենակ լինել»:

Հասմիկ Կարապետյանը դժվարացավ ասել՝ կրկին վերադառնալու է Կանադա, թե ոչ:

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իհարկե, ես ու ամուսինս ուզում ենք, որ Տաթեւը Հայաստանում մեծանա, բայց ապրելու համար պետք է աշխատանք, իսկ այս պահին ամուսնուս աշխատանքը արտերկրի հետ է կապված»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել