Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդն իր կյանքի ընթացքում ընդհանուր առմամբ մոտավորապես 3-4 ամիս անց է կացնում խցանումների մեջ։ Բնականաբար, բոլորս էլ գոնե մեկ անգամ թեկուզ կարճ ժամանակով ստիպված ենք եղել խցանման մեջ սպասել։ Այդ ընթացքում ոմանք նյարդայնանում են, բարկանում, անգամ հայհոյում, մյուսներն էլ հեռախոսով են զբաղվում և այլն։

Բայց ինդոնեզացի մի երիտասարդ խցանման մեջ սպասելիս որոշեց իր ժամանակն այլ բանի վրա ծախսել։ 24-ամյա ծրագրավորողը կոտրել է մոտակա գովազդային վահանակի ծրագիրն ու դրանով պոռնոգրաֆիկ տեսահոլովակ հեռարձակել։

10 րոպե շարունակ վահանակի վրա ընթացել է նրա նախընտրած հոլովակը, որը խափանելու համար մասնագետներն անջատել են վահանակի էլեկտրականության սնուցումը, այնուհետև հնարամիտ երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Այդ ընթացքում բազմաթիվ վարորդներ հասցրել են իրենց հեռախոսներով ֆիքսել այդ ամենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել