Panorama.am-ը գրում է.

Կանադայում օրենք են ընդունել, որը թույլ է տալիս երկրի ամբողջ տարածքում մարիխուանայի օգտագործումը։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ փաստաթուղթը կարգավորում է, թե ինչպես կարելի է մշակել բույսը, որտեղ և ինչ միջոցներով տարածել, նաև ինչպես պետք է կազմակերպվի վաճառքը: Երկրի բնակիչներն արդեն սեպտեմբերից կարող են օրինական կերպով գնել և օգտագործել մարիխուանա:

Այսպիսով, Կանադան դարձել է Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որտեղ օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը: Հաշվարկների համաձայն, 2015 թվականին կանադացիները մարիխուանա ձեռք բերելու համար ծախսել են տարեկան շուրջ 6 միլիարդ կանադական դոլար՝ 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել