
Կուզենայի, որ եկեղեցին ոմանք չդարձնեին շահարկման առարկա, քաղաքականությունը չխառնեին սուրբ հավատի ու աստվածահաճո գործի հետ: Մարդիկ տարբեր են, տարբեր հայացքներով, հայրենասիրության մասին սեփական ընկալումներով և մոտեցումներով: Բայց թողեք հանգիստ եկեղեցու թեման: Քննարկումներն ու քննադատությունները տեղափոխեք այլ հարթություն: Ես իրոք հիացած եմ այդ եկեղեցու գեղեցկությամբ ու շքեղությամբ: Այս եկեղեցին դեռևս դարեր ու հազարամյակներ կապրի: Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին իր հրաշալի նախաձեռնության համար: Ցանկանում եմ, որ շարունակի իր բարի ու աստվածահաճո գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել