Այս տարի համարյա աննկատ լրանում են երեք սքանչելի հոբելյաններ` Արամ Խաչատրյանի ծննդյան 110, Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի չեմպիոն դառնալու 50 ու «Արարատ» ֆուտբոլային թիմի «ոսկե դուբլի» 40 ամյակը: Տարբեր տարիներին ես ֆիլմեր էի արել այս երեք թեմաներով՝ փորձելով հասկանալ, լցվել ու կիսվել այդ հաղթանակների իմաստով ու բերկրանքով: Վերջերս երեք լեզուներով արված այս երեք ֆիլմերը երկու տեսաերիզներով ինձ հաջողվեց տպագրել որպես dvd եւ այժմ առաջարկում եմ Ձեր ուշադրությանը: Հավելեմ, որ «Արամ Խաչատուրյանի դարը» ճանաչվել էր աշխարհի լավագույն մուլտի-մեդիա նախագիծ մշակույթի ոլորտում 2005 թ.: Ցանկացողները կարող են պատվիրել ֆիլմերը Facebook-ի իմ էջում, անձնական նամակով: Գինը 3 հազար դրամ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել