Ապրիլի 7-ին արդեն 7-րդ անգամ Մոսկվայում տեղի ունեցավ ամենամյա «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունը:Չեմ կարող թաքցնել հիացմունքս եւ չասել,որ այն կազմակերպվել էր բարձր որակով եւ մակարդակով,լուսային բարձրակարգ էֆֆեկտներով:Շատ գեղեցիկ եր բեմի կառուցվածքը,դահլիճում տիրում էր լավ ու ջերմ մթնոլորտ:Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն էին լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը,աշխարհի պարահրապարակները գրաված ''Heaven''խումբն ու բալկանյան փոփ-ֆոլկի աստղ Shantel-ը:Իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաեւ Ալեքսանդրա Պախմուտովան,Լեւ Լեշչենկոն,''A'STUDIO''խումբը,Բորիս Մոիսեեւը,Մարկ Տիշմանը,Թամարա Գվարդցիտելին,Դմիտրի Կոլդունը եւ այլ նշանավոր ու սիրված ռուս կատարողներ:Ինձ հատկապես դուր եկավ այն,որ մրցանակները գտան իրենց արժանի տերերին:«Տարվա հայտնություն»մրցանակին արժանացավ երիտասարդ,տաղանդավոր ու խոստումնալից երգչուհի Նարինե Դովլաթյանը,«տարվա հիթ»մրցանակը ստացավ«Իմ անունը Հայաստան է»երգը Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ,գնահատականի արժանացավ նաեւ Էմմա Ասատրյանը՝արժանանալով լավագույն jazz երգչուհի մրցանակին,«լավագույն ալբոմ»մրցանակը ստացավ ''Dorians''խումբը(միայն նրանք եւ Թամարա Գվարդցիտելին էին,որոնք ելույթ ունեցան կենդանի հնչողությամբ՝Գոռ Սուջյանի պրոֆֆեսիոնալ կատարմամբ):Ինձ համար շատ անսպասելի էին «լավագույն երգիչ»եւ «լավագույն երգչուհի»անվանակարգերի մրցանակակիրները:Այդ մրցանակները ստացան համապատասխանաբար Սոնա Շահգելդյանն ու Արա Մարտիրոսյանը:Ցավոք կատարողները չէին երգում կենդանի հնչողությամբ՝բացառությամբ ''Dorians''-ի ու Թամարա Գվարդցիտելիի(ինչպես արդեն նշեցի).կարծում եմ սա մեծ մինուս է կազմակերպիչների համար,սակայն եթե մյուս տեսանկյունից դիտարկենք,ապա ձայնային եւ հնչյունային ալիքները կարող էին խանգարել ուղիղ եթերի որակյալ հեռարձակմանը:Ի վերջո կարողացանք կազմակերպել գեղեցիկ,լավ եւ բարձրակարգ մրցանակաբաշխություն թե՛ կազմակերպչական,թե՛ որակական եւ թե՛ գեղագիտական առումներով:Կարծում եմ սա ուրախալի եւ ողջունելի փաստ է:
Նյութի աղբյուր՝ http://avagyan-alenblog.blogspot.com/2012/04/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել