«ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»: Իսկ հարցին, թե «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկում­ներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել և դառնալ կառույ­ցի նոր ղեկավարություն, Միքայելյանը նշել է. «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ ան­ցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժևորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս: Այսօր պատերազմ ան­ցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հո­գեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել