Դենիել Մարտինը և նրա որդին Հարավային Կալիֆորնիայից մեկնում էին բնության գիրկ՝ հանգստանալու, երբ նրանց ճանապարհը կտրեց սարսափելի տեսարանը: Չորսմետրանոց ալիգատորը հայտնվել էր մայրուղու վրա և ընթրում էր: Նրանք ստիպված էին կանգ առնել և թույլ տալ կոկորդիլոսին վերջացնել ուտելը: Բարեբախտաբար, կոկորդիլոսը նյարդայնացավ մեքենայի լույսերից և ուտելիքով հանդերձ հեռացավ ճանապարհից: