Tert.am-ը գրում է.

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատարանի կայացրած կալանավորելու որոշման վերաբերյալ պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը նման էր մի շարք որոշումների, որոնք նախկինում կայացվել են:

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Նա օրինակ բերեց, որ երկու վստահորդ ունի նույն հոդվածներով, որոնք չեն կալանավորվել, և նրանք գեներալներ չեն:

«Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում, և ես չեմ տեսնում հիմքեր, որ դա նման լինի իրականությանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա Մկրտչյանն ասաց՝  կարծում է, որ հետագայում կպարզվի, որ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ կան:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ ԱԱԾ-ն ու Դատախազությունն արել են իրենց գործը և նույնիսկ վարույթն իրականացնող մարմնի հետ լարվածություն չունեն, հավատում է, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի:

Նա ասաց, որ դատարանի որոշումը սպասելի էր, այս տրամադրվածությամբ այս դատավորի կողմից այլ որոշում չէր կարող լիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել