Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նշել լրատվամիջոցին, որն, իր խոսքով, հակապետական քարոզչություն է իրականացրել, չթիրախավելու նկատառումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին: Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ամեն ինչ ասվել է՝ ինչ ասել, ինչպես ասել: Ես ընդամենն ուզում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ այսպիսի երևույթ չկա, ի չարս չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի: Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում ենք թիրախավորել»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պարզապես ահազանգ, խնդրանք ու կոչ է հնչեցնում, որ այդպես չվարվեն:

Հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որոշհեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակհնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկինշփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի արեք։ Պարզապես մի արեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել