Մամուլի ազատության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է առաջինն արժանանա հենց մամուլի ներկայացուցիչների ուշադրությանը, բայց ոնց որ որևէ ոտնձգություն չկա, հա՞: Ոչ մեկի չի հետաքրքրո՞ւմ, թե ինչ կամ ում նկատի ուներ վարչապետը երեկվա ստատուսով: Ասենք՝ ի՞նչ է նշանակում հակապետական քարոզչություն, ովքեր են, որ հակապետական քարոզչություն են անում ու չեն ձերբակալվում: Կամ կարո՞ղա «հակապետական քարոզչություն» է համարվում գործող կառավարությանը քննադատելը, կամ ի՞նչ ա նշանակում «խոսքի ազատության անսահմանափակ լինելու Պատճառով», «մի արեք, պարզապես մի արեք»: Իսկ կարո՞ղա սա ուղղակի սպառնալիք է ազատ մամուլին, ու հնարավոր ա, որ էս ստատուից հետո որոշ ԶԼՄ-ներ սկսեն մտածել իրենց կոնտենտի «հակապետական» չլինելու մասին: 

Հ.Գ. Ճիշտ են ասում, որ անգամ ստրկությունն ու բռնապետությունը կայանում են ստրուկների և տերեր փնտրողների առկայության պայմաններում: Նույն տրամաբանությամբ այսօր մամուլի նկատմամբ ակնհայտ սպառնալիքի անտեսելը վաղը-մյուս օրն ավելի վատ փաստերի է հանգեցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել