««Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ խստացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողությունը: Մասնավորապես՝ երեկ նրա անվտանգության աշխատակիցը հենց նիստերի դահլիճում էր հսկողություն իրականացնում, այնինչ նախկինում անվտանգության աշխատակիցները դրսում էին մնում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուժեղացված հսկողության պատճառը ԱԱԾ ստացված որոշ տեղեկություններն են, նաև վերջին բացահայտումները:
Մասնավորապես՝ երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չհերքեց տեղեկությունը, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել և´ վարչապետին, և´ իրեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել