Հինգ րոպե առաջ խոսեցի տղայիս` Արմենիս հետ, արդեն ավագ որդուս մեքենայում է ու բոլորով Դիլիջանից տուն են գալիս: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց անհայտ կորած 18-ամյա Արմեն Մուրադյանի մայրը` տիկին Անահիտը.

«Տղայիս հետ, որ խոսեցի, ասեց` մամա, գամ տուն, կպատմեմ ու էլ բան չասեց: Հիմա ես էլ ձեզ նման սպասում եմ իրենց տուն հասնելուն»,- ասաց տիկին Անահիտը:

Տիկին Անահիտը նշեց, որ որդին ողջ-առողջ է ու իր խոսքով` ամեն բան լավ է: 

Հիշեցնենք, որ երիտասարդը մայիսի 11-ի առավոտյան տնից դուրս էր եկել ու անհետ կորել էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել