Քրիստինա Ագիլերայի երկրպագուները կարող են ուրախանալ. տեղեկություն է տարածվել, որ երգչուհին «The Voice»-ի 5-րդ սեզոնում կրկին զբաղեցնելու է իր աթոռը: Իսկ դա նշանակում է, որ նախագիծը լքելու է Շակիրան, ով 4-րդ սեզոնում զբաղեցրել էր Քրիստինայի տեղը:
Ագիլերան, ով մեգանախագծի մարզիչներից է եղել հենց սկզբից, իր վերադարձի համար կստանա 17 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ նրա առաջին պայմանագիրը 10 միլիոն դոլար է եղել):
Առաջին երեք սեզոնի ընթացքում Քրիստինայի հետ միասին «I Want You» կոճակը սեղմել են Ադամ Լևինը, Բլեյք Շելտոնը և Սի Լո Գրինը: 4-րդում Սի Լոն և Ագիլերան լքեցին նախագիծը` իրենց ալբոմների վրա աշխատելու համար, այդ ժամանակ նրանց փոխարինելու եկան Շակիրան և Աշերը:
Շարունակությունը՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/numbers/?n=1361
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



