Պատվի ու հայտնիության հասնելու համար միայն տաղանդ ունենալը բավարար չէ: Շատ են եղել դեպքեր, երբ նկարիչների կտավները, ինչքան էլ որ գեղեցիկ են եղել, տեղին չեն համարել տարածելն ու արգելել են: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի կտավներից մի քանիսը, որոնց հեղինակները հիմնականում ռուս գեղանկարիչներ են եղել:

Ալեքսեյ Կորզուխին, «Ընտանիքի հարբած հայրը», 1861 թ.

Այս կենցաղանկարում պատկերված իրավիճակը երևի շատերին է ծանոթ: Հայրը հարբած տուն է եկել, գետնին է գցել աթոռը և շատ զայրացած տեսք ունի: Ճիշտ է, կտավն արգելվել է, սակայն Կորզուխինին սրա համար Գեղարվեստի կայսերական ակադեմիայից փոքր մեդալով են պարգևատրել:

Իվան  Գորոխով, «Խմել էր», XIX-XX դդ.

Թեման կրկին հարբեցողությանն է վերաբերում: Ընտանիքի անդամները վատագույնին են պատրաստվում, քանի որ հայրը եկել է շիշը ձեռքին: Դուստրը փորձում է թաքնվել մոր մեջքի հետևում, իսկ որդին արդեն պատրաստ է հերթական սկանդալին: Կինը գլուխը կախել է, և այդ ժեստում արտացոլվում է հարբեցողության ողջ դառնությունը:

Վլադիմիր Մակովսկի, «Չե՛մ թողնի», 1892 թ.

Այս կենցաղանկարում կինը փորձում է փակել ամուսնու ճանապարհը դեպի գարեջրատուն: Դժվար թե դա նրան հաջողվի, քանի որ երևում է, որ տղամարդը լուրջ է տրամադրված: Ամենահետաքրքիրն այն է, որ այս բոլոր կտավներում երեխաների թախիծն է արտահայտված, և դրա նկատմամբ տղամարդկանց անտարբերությունը:

Վլադիմիր Մակովսկի, «Կնոջից թաքուն», 1872 թ.

Կրկին Մակովսկին, կրկին հարբեցողության թեման: Այս կտավում տղամարդը փորձում է գաղտնի կերպով ալկոհոլ օգտագործել, մինչ կինը զբաղված  է տնային գործերով:

Վասիլի Մաքսիմով, «Մեծերի օրինակով», 1864 թ.

Այս կտավը շատ ավելի սարսափելի է, քան մյուսները, քանի որ դրանում մատնանշվում է մանկական հարբեցողության թեման: Փոքրիկ տղան ևս ցանկանում է մեծ երևալ, այդ պատճառով էլ հարբեցողությամբ է զբաղվում:

Իվան Բոգդանով, «Նորեկը», 1893 թ.

Այս կտավում հարբած կոշկակարը մասնագիտական դասեր է տալիս իր տղա աշակերտներից մեկին: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ բոլոր կտավներում ներկա են երեխաներ, որոնք տուժել են ալկոհոլիզմից:

Միխայիլ Վատուտին, «Դաստիարակը», 1892 թ.

Եվ նորից կոշկակարը, օղու շիշը ձեռքին, դասեր է տալիս իր աշակերտին: Կարելի է նկատել, որ կապույտ շապիկով տղան բռնել է ականջը, որից էլ կարելի է ենթադրել, որ հարված է ստացել ականջին:

Պավել Կովալևսկի, «Մտրակահարում», 1880 թ.

Այս ժամանակներում երեխաներին ծեծելը ընդունված երևույթ էր: Կտավում պատկերված է այդ արատավոր երևույթը:

Սերգեյ Կորովին, «Պատժից առաջ», 1884 թ.

Այս ժամանակներում մարմնային պատիժները հիմնականում կիրառվում էին բանտերում: Խեղճ գյուղացին պատրաստվում է իր պատժին, իսկ սենյակի անկյունում ծառայողը պատրաստում է հատուկ գավազանը:

Նիկոլայ Նևրև, «Ավագ սարկավագն առևտրականի ծննդյան օրը նրան մաղթում է երկար տարիների կյանք», 1866 թ.

Ինչպես տեսնում եք, հոգևորականները ոչնչով չէին տարբերվում աշխարհիկներից: Այս կտավի բոլոր հերոսները ևս հարբած են:

Վասիլի Պերով, «Գյուղական խաչաթափորը Զատկին», 1861 թ.

Հենց այսպես էին նշում Զատիկը գյուղերում: Մարդկանց մի մասն արդեն իսկ հարբած է, իսկ մյուսները պատրաստվում են շարունակել խրախճանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել