Սուդանցի մոդել Նյաքիմ Գեթվեչին, չնայած իր յուրօրինակ գեղեցկությանը, բազմիցս հոգեբանական ճնշումների զոհ է դառնում։ Ի տարբերություն շատերի՝ նրա մաշկի գույնը սովորականից շատ ավելի մուգ է։ Աղջիկը 14 տարեկան էր, երբ Սուդանից տեղափոխվեց ԱՄՆ՝ իր հետ այնտեղ տանելով նաև իր խնդիրները։

Related image

Դպրոցում շատերը նրան ձեռք էին առնում միմիայն այն պատճառով, որ մյուս սևամորթներից ավելի մուգ մաշկ ունի։ Հենց այդ պատճառով էլ նա որոշեց դառնալ մոդել՝ ապացուցելու, որ ոչինչ չի կարող իրեն ետ պահել իր երազանքներին հասնելուց։

Image result for Nyakim Gatwech

Նյաքիմի նպատակասլացության շնորհիվ 24 տարեկանում նրա ինսագրամյան էջն ավելի քան 350 000 հետևորդ ունի, ինչպես նաև նա հասցրել է աշխատել բազմաթիվ հեղինակավոր ընկերությունների հետ։ 

Image result for Nyakim Gatwech

Դպրոցում նրան ինչ ասես, ասում էին՝ «երևի լոգանք չես ընդունում, դրա համար էլ մաշկդ այդ գույնն ունի», «ավելի հաճախ ժպտա, որպեսզի իմանանք, որ այստեղ ես»։ Ոմանք անգամ այն աստիճան էին ծաղրում, որ առաջարկում էին մարմինը ժավելաջրով լվանալ։

Image result for Nyakim Gatwech

Բարեբախտաբար, իր քրոջ օգնությամբ նա հրաժարվել է իր մաշկի գույնը բացացնելուց, ինչպես վարվել էր իր քույրը, սակայն հետո զղջացել։ Այժմ Նյաքինը մոդելների շրջանում բավականին հայտնի է։ Նա ամեն օր համագործակցության հարյուրավոր առաջարկներ է ստանում, այդ թվում՝ հայտնի կազմակերպություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել