Նեպալում փոքրիկ գյուղ կա, որ կոչվում է Հոկսե: Գյուղի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղի բնակիչների մեծ մասի մոտ բացակայում է երիկամը: Եվ դա գենետիկ խանգարում չէ.նրանք վիրահատական տարբերակով հեռացնում են այն: Նրանց աղքատիկ գյուղի բնակիչների մարմնի մասերով սկսել են հետաքրքրվել դոնորների որսորդները: Հիմնականում գյուղացիներն իրենց երիկամը հանձնում են գումարի դիմաց, սակայն լինում են դեպքեր, որ նրանց խաբեությամբ են տանում հիվանդանոց:
Վատագույն դեպքում՝ մարդկանց գողանում են անմիջապես փողոցներից և սպանում՝ հանուն զույգ օրգանի: Եվ որքան էլ կառավարությունը փորձում է այս հարցը լուծել, բնակիչները շարունակում են գնալ այդ քայլին և վաճառքը կանգ չի առնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել